Tag archive

ԱՆԻՖ

ՆԱԽԱՐԱՐԸ՝ ՆՈՐ, ՈՃԸ՝ ՀԻՆ

2019-ին ստեղծված և անցյալ ամիս լուծարված Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ԱՆԻՖ-ի մսխումների մասին մեր հետաքննության մանրամասները հասան քննարկման կառավարությունում։
Օրերս ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին հարց ուղղեց ԱՆԻՖ-ի աշխատավարձերի չափի մասին․ «Այդ ֆոնդում աշխատավարձերի չափերը իրականությո՞ւն են, թե՞ ոչ։ Շատ կարևոր է, որ երբ պետությունը գնում է ամեն մի դրամի հետևից, դա չարվի ընտրողաբար»։ Թորոսյանը մտահոգություն հայտնեց՝ չլինի այնպես, որ «դե լավ, մի քանի միլիարդ դրամ մսխեցին, դե

Արդյունքներ ։ 5 ֆոնդեր եւ 20 միլիարդ կորուստ․

Հինգ ֆոնդերի գործունեության հետաքննության միջանկյալ արդյունքներ

Կոռուպցիան վայրի եւ նենգից դառնում է առօրյա։

Նախորդ հոդվածներում հետաքննվել է հինգ ֆոնդերի գործուեությունը, որոնք ծախսում են հարկատուների փողերը, հաշվետու չեն, թափանցիկ չեն, խիստ անարդյունավետ են եւ կարծում ենք, խառնված են կոռուպցիոն գործարքների մեջ։ Այժմ ՝ միջանկյալ արդյունքներ։

Պետական ծառայողը ունի շատ սահմանափակումներ։ Աշխատավարձի չափը սահմանվում է օրենքով։ Նա պետք է եկամուտների եւ գույքի տարեկան հաշվետվություն ներկայացնի, ներկա լինի աշխատատեղում, պահպանի դրես-կոդ։ Եւ լինի մամուլի եւ վերահսկող մարմինների լարված ուշադրության տակ։ Եւ այս ամենը …

Տարբեր ճաշակի մսխումներ – Մի գնման պատմություն

ԱՆԻՖ հիմնադրամի եւ իր երկու դուստր ընկերությունների մասին նախորդ հոդվածներում փորձեցինք հիմնավորել պետությանը հասցրած 12մրլդ դրամ վնասի հարցը։ Դրանից ուղղակի մսխումը՝ մոտ 8 մլրդ դրամ: Ծախսերի հիմնական հոդվածը եղել է մենեջերների աստղաբաշխական աշխատավարձերը անիմաստ եւ անարդյունք աշխատանքի պարագայում։

Հիմնադրամների ծախսերը չէին ենթարկվում որեւէ վերահսկողության, ինչը զարմանալի չէ, քանի որ նրանք գործում էին նախկին փոխվարչապետ (ներկա քաղաքագլուխ) հովանու ներքո։

Անհաշվետու ծախսերի վառ օրինակ կարող է լինել մեկ գնման պատմությունը։

Երբ 2023–ին արդեն պարզ էր դառնում, թե հիմնադրամի մենեջերների աշխատավարձերը չեն համապատասխանում …

ԱՆԻՖ․ 4 մլրդ դրամ աշխատավարձ եվ ոչինչ

Օրերս վարչապետը խոստովանեց, որ Fly Arna ազգային ավիափոխադողի նախագիծը ձախողվել է։ Նա, հավանաբար, վերջինն էր, որ դա խոստովանեց։

Բայց եթե ուշադիր նայեք, ամեն ինչ պարզ էր վաղուց՝ նախագծի մեկնարկից ի վեր՝ դեռ երկու տարի առաջ։ Ավիաընկերության ձախողումն առանձին վերլուծություն պահանջող թեմա է։ Առավել ուշագրավ է ավիաընկերության հայաստանյան բաժնետիրոջ՝ ԱՆԻՖ-ի («Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ) գործունեությունը։

Այս հիմնադրամը ստեղծվել է այսպես կոչված «ազգային հետաքրքրություն» ներկայացնող ակտիվներում պետական ​​ներդրումների համար։ Հիմնադրամը ֆինանսավորվում է պետության կողմից՝ հատկացումներ վարչապետի աշխատակազմի, ֆինանսների նախարարության կամ էկոնոմիկայի …

Go to Top