Արդյունքներ ։ 5 ֆոնդեր եւ 20 միլիարդ կորուստ․

Հինգ ֆոնդերի գործունեության հետաքննության միջանկյալ արդյունքներ

Կոռուպցիան վայրի եւ նենգից դառնում է առօրյա։

Նախորդ հոդվածներում հետաքննվել է հինգ ֆոնդերի գործուեությունը, որոնք ծախսում են հարկատուների փողերը, հաշվետու չեն, թափանցիկ չեն, խիստ անարդյունավետ են եւ կարծում ենք, խառնված են կոռուպցիոն գործարքների մեջ։ Այժմ ՝ միջանկյալ արդյունքներ։

Պետական ծառայողը ունի շատ սահմանափակումներ։ Աշխատավարձի չափը սահմանվում է օրենքով։ Նա պետք է եկամուտների եւ գույքի տարեկան հաշվետվություն ներկայացնի, ներկա լինի աշխատատեղում, պահպանի դրես-կոդ։ Եւ լինի մամուլի եւ վերահսկող մարմինների լարված ուշադրության տակ։ Եւ այս ամենը աշխատավարձի եւ պարգեւավճարի հույսի համար։

Եւ իրոք, Ինչ՞ու գնալ ռիսկի, անիմաստ մնալ բավականին բարձր պետական պաշտոններին, կաշառք վերցնելուց բռնվելու ոչ զրոյական հավանականության դեպքում։

Կարելի է ստեղծել “ինչ–որ մի բանի զարգացման ֆոնդ“, բյուջեից փող ուղղել այնտեղ եւ վերջ։

Այնտեղ կարելի է աշխատակիցներին դուրս գրել ցանկացած չափի աշխատավարձ, արդեն օրենքի կարգավորում չկա։ Կարելի է աշխատանքի ընդունել ում պատահի, որակավորմանը ոչ մի պահանջ չկա։ Շահերի բախու՞մ։ Չէ , չենք լսել։ Տարվա վերջին ցանկացած չափի պարգեւավճարներ տալ, ղեկավարության հայեցողությամբ, որը նույնպես կարող է աչքի չընկնել որակով (սովորաբար այդպես էլ լինում է)։ Ավելացնենք դրան մեկ մասնակցով մրցույթներում մեծ գումարների անհասկանալի գնումներ։ Եւ վերջում – հերիք չէ, որ այս մարդիկ չեն ներկայացնում եկամուտների հայտարարագիր, մենք նույնիսկ չգիտենք, թե ով են իրենք։ Չնայած նրանք սնվում են մեր հաշվին։

Եւ ամենակարեւորը՝ այդ ֆոնդերի աշխատանքի արդյունքը նույնիսկ զրոյական չէ, այլ բացասական։

ANIF հիմնադրամը, որը հայտնի է աստղաբաշխական աշխատավարձերով, թափանցիկության եւ արդյունավետության բացակայությամբ, ներդրում էր կատարել միայն FlyArna ավիաընկերության մեջ, որը տապալվեց, 4.5 մլրդ դրամ կորուստով։ Բայց ֆոնդի աշխատակիցները իրենց չզրկեցին 4 մլրդ դրամ աշխատավարձից։

ANIF-ին դա քիչ թված, նա ստեղծեց եւս երկու դուստր կազմակերպություններ, որոնք, բացի մսխումներից, ոչնչով աչքի չընկան։ Դրանցից մեկը՝ ARFI հիմանդրամը, իր աշխատակիցներին դուրս գրեց տարեկան 200 մլն դրամ աշխատավարձ մեկ դատարկ կայքի ստեղծման համար։ Իսկ «Ձեռնարկատեր+պետություն» ֆոնդը առանց ԿԲ լիցենզիայի եւ առանց որեւէ հաշվետվության ներդրեց 7 մլն դոլար մի քանի անհասկանալի ընկերություններում, անհասկանալի պայմաններով եւ ստանում է մեծ աշխատավարձեր։ Ասելով մեծ աշխատավարձեր, նկատի ունենք 3-5 մլն դրամ ամսական։

Ոչ մի վերահսկող մարմին չկարողացավ կանգնեցնել այս մսխումները, չնայած այստեղ պետք է աշխատեին իրավապահ մարմինները բազում քրեական գործերով։ Նշանակում է այս ֆոնդերի պաշտպանները ամենա վերեւներում են։

Կար եւս մեկ մասնավոր ֆոնդ Amber Capital Armenia, որին մեր պետությունը վստահեց 7 մլն դոլար փոքր եւ միջին բիզնեսի զագմացման համար։ Բայց չհասկացանք, թե ինչու ներդրումների ֆոնդը բացվեց Լյուքսեմբուրգում, Հայաստանում ոչ մի հաշվետվություն չկա, եւ ինչ պայմաններով են ներդրվում մեր գումարները՝ անհասկանալի է։ Ո՞վ է ընտրել այս ընկերությանը, եղե՞լ է մրցույթ։  Տեղեկատվություն չկա։ Բայց մեր գումարների կառավարման պարգեւավճար Amber Capital –ը հավանաբար ստանում է ժամանակին։ Չեմ զարմանա, եթե մենք այդ գումարները այլեւս չենք տեսնենք։

Կա եւս մեկ ֆոնդ Enterprise Armenia, ներդրումների աջակցման համար, որի տարեկան վարչական ծախսերը կազմում են 550 մլն դրամ, եւս մեկ միլիարդ կորուստ բիզնեսին տված երաշխիքներից եւ գործունեության անորոշ շրջանակ։ Բայց վճարում ենք , մենք ՝ հարկատուներս։

Սակայն, ինչ՞ու է մամուլում աղմուկ բարձրանում պատգամավորների եւ պաշտոնյաների պարգեւավճարների վերաբերյալ, իսկ այսպիսի մսխումները չեն արժանանում պատշաճ ուշադրության, չնայած, որ սրանք տասնյակ անգամ ավելի մեծ են։ Պատճառը ՝ խճճված ֆինանսական հաշվետվություններն են կամ դրանց բացակայությունը։ Տեղեկությունները կարելի հավաքել միայն մաս-մաս, իսկ ֆինանսական հաշվետվությունները վերլուծությունը մամուլի համար դեռ ծանր խնդիր է։

Այս հինգ ֆոնդերի մեր վերլուծությունը ցույց տվեց, որ բյուջեն, հավանաբար, կորցրեց մոտ 20 մլրդ դրամ։ Բայց սա միայն սկիզբն է, այդպիսի տասնյակ ֆոնդեր կան, բոլոր նախարարություններին կից։ Չէ որ կոռուպցիան ոչ միայն կաշառքն է, այլ նաեւ ոչ թափանցիկ եւ ոչ հաշվետու մսխումները։

Ինչքա՞ն երկար մեր բյւոջեն կդիմանա։ Եւ ինչքա՞ն մեծ կլինի հարկատուների համբերությունը։

Բոլոր նախորդ մանրամասն հետաքննությունները կարող եք կարդալ երեք լեզուներով popoq.am ում։

Latest from Armenian

ՆԱԽԱՐԱՐԸ՝ ՆՈՐ, ՈՃԸ՝ ՀԻՆ

2019-ին ստեղծված և անցյալ ամիս լուծարված Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ԱՆԻՖ-ի մսխումների
Go to Top