Տարբեր ճաշակի մսխումներ – Մի գնման պատմություն

ԱՆԻՖ հիմնադրամի եւ իր երկու դուստր ընկերությունների մասին նախորդ հոդվածներում փորձեցինք հիմնավորել պետությանը հասցրած 12մրլդ դրամ վնասի հարցը։ Դրանից ուղղակի մսխումը՝ մոտ 8 մլրդ դրամ: Ծախսերի հիմնական հոդվածը եղել է մենեջերների աստղաբաշխական աշխատավարձերը անիմաստ եւ անարդյունք աշխատանքի պարագայում։

Հիմնադրամների ծախսերը չէին ենթարկվում որեւէ վերահսկողության, ինչը զարմանալի չէ, քանի որ նրանք գործում էին նախկին փոխվարչապետ (ներկա քաղաքագլուխ) հովանու ներքո։

Անհաշվետու ծախսերի վառ օրինակ կարող է լինել մեկ գնման պատմությունը։

Երբ 2023–ին արդեն պարզ էր դառնում, թե հիմնադրամի մենեջերների աշխատավարձերը չեն համապատասխանում իրենց կասկածելի որակավորմանը եւ ձեռք բերված արդյուքներին, ANIF–ը որոշեց իր արեւին ձիով քայլ անել։ Այն է, տենդերով պատվիրել ուսումնասիրության ծառայություններ, թե ինչ աշխատավարձեր կան ANIF–ի նման արտասահմանյան հիմնադրամներում։ Ակնհայտ է, որ հիմնավորի իրենց աշխատավարձերի չափը։

Տարօրինակ է, որ նրանք չէին պատվիրել այդ ուսումնասիրությունը մինչեւ աշխատավարձերի չափ սահմանելը, այլ ակտիվացան, երբ այդ աշխատավարձերի մասին սկսեցին իմանալ մարդիկ։

Տենդերում, իհարկե, մասնակցում էր միայն մեկ մասնակից, որն էլ հաղթեց առաջարկելով , ուշադրություն, 12 միլիոն դրամ գին։

Այսինքն, հինադրամը, փոխարենը զսպի իր ախորժակը, ծախսում է եւս 12 միլիոն դրամ, իր մենեջերների աշխատավարձերի կասկածելի հիմանվորման վրա։

Կարելի էր տեսնել, թե ինչ ուսումնասիրություն էր արել տենդերի հաղթողը, բայց հաշվետվությունը, ինչպես միշտ, անհասանելի է։

Այսպես են ծախսվում հարկատուների փողերը, կարելի է ասել, աներես մսխվում են։

Առաջ կոռուպցիան ավելի կոպիտ էր, հիմա ՝ գլամուրային։

Իսկ ասում էին՝ իրավիճակ է փոխվել։

Նկարին՝ մեր փողերից այդ աշխպատավարձերը ստացող որոշ բախտավորները, որոնց դեռ կանդրադառնանք։

—-

Լևոն Խալաթյան

Tags:

Latest from Armenian

ՆԱԽԱՐԱՐԸ՝ ՆՈՐ, ՈՃԸ՝ ՀԻՆ

2019-ին ստեղծված և անցյալ ամիս լուծարված Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ԱՆԻՖ-ի մսխումների
Go to Top